Կանադայի Բրիջ Ռիվեր քաղաքում (Բրիտանական Կոլումբիայի նահանգ) անհայտ անձը հոկտեմբերի 14-ին, Բնիկ ժողովուրդների գերատեսչության գրասենյակում մուրճով հարձակվել է մարդկանց վրա, որի հետեւանքով 10 մարդ է տուժել:
Նրա գործողություններից տուժել է 10 մարդ, որոնցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Մուրճի հարվածներից վնասվել են նրանց գանգի ոսկորները: Մնացածները տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Հարձակվողին վնասազերծել են գրասենյակի աշխատակիցները, նա մահացել է նախքան ոստիկանների ժամանելը: Մահվան պատճառները պարզվում են:
Հոկտեմբերի 13-ին նմանատիպ երկու դեպք է արձանագրվել Քվեբեկ նահանգում: Լավալ քաղաքում մուրժի հարվածներից մի երիտասարդ է մահացել, եւս երկուսը տուժել են: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 34-ամյա մի տղամարդ, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Եւս մեկ հարձակում տեղի էր ունեցել Թրուա Ռիվիեր քաղաքում, որի հետեւանքով տուժել էր 14-ամյա աղջիկ: Հոկտեմբերի 14-ին ոստիկանությունը ձերբակալել էր 54-ամյա մի տղամարդու:




























