Նյու Յորք նահանգում ոստիկանությունը որոնում է Սիրակուս քաղաքի համալսարանի տարածքում զինված հարձակում կատարողներին: Հանցագործները գնդակահարել են մեկ մարդու, երկրորդը ծանր վնասվածք է ստացել, հաղորդում է ABC հեռուստաընկերությունը:

Դեպքի առթիվ ուսանողական ավանում ահազանգ է հնչեցվել: Բուհի տնօրինությունը կոչ է արել ուսանողական ավանի բնակիչներին փակվել իրենց սենյակներում եւ դուռը չբացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ներկայումս ահազանգը հանվել է, սակայն ուսանողներին խորհուրդ է տրվում զգոն լինել: