Եգիպտոսի Հյուսիսային Սինայում երկու պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է 2, վիրավորվել 6 մարդ:
Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Ալ Արիշ քաղաքի դատախազությունից ու ոստիկանության բաժանմունքից ոչ հեռու: Ականատեսի խոսքով, պայթյունից հետո կրակոցներ են հնչել:
Ոստիկանության փոխանցմամբ, քաղաքում պայթել է ոստիկանական մի մեքենա, որի հետեւանքով մահացել է մեկ ոստիկան եւ մեկ խաղաղ բնակիչ, եւս 6 ոստիկան տուժել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























