Նյու Յորքում մայրը պատուհանից դուրս է նետել իր կես տարեկան երեխային։ Ինչպես ոստիկանությունում պատմել են հարեւանները, Բրոնքս քաղաքի 26-ամյա բնակիչը սպառնացել է պատուհանից դուրս նետել իր աղջկան, հարեւանները փորձել են խանգարել եւ հետ պահել կնոջն այդ որոշումից։ Սակայն նրանց փորձերը հաջողություն չեն ունեցել։ Ականատեսները ոստիկանություն են զանգահարել միայն այն բանից հետո, երբ կինն արդեն կատարել էր հանցանքը։

Կնոջը ձերբակալել են եւ ուղարկել հոգեբույժի մոտ զննման։ Հայտնի է, որ կինն ունի եւս 3 երեխա։ Նրանց հետ ամեն բան կարգին է, փոխանցում է ՆՏՎ-ն։