Լոնդոնում կողոպտել են շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերի տունը՝ տանելով 2 էլեկտրական սարք։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ի երեկոյան Փրիմրոուզ Հիլում գտնվող առանձնատանը։ Կատարվածի մասին ոստիկանությանը հայտնել է հարեւանը, որը նկատել է բաց մնացած դուռը։ «Գողերը տուն էին ներթափանցել նկուղից։ Այն մասին, թե արժեքավոր իրեր գողացել են, թե ոչ, հայտնի չէ»,- մեջբերում է The Guardian-ը խոհարարի մամուլի խոսնակի խոսքը։ Այս պահին կասկածյալներ չկան, փոխանցում է Lenta.ru-ն։

Օլիվերը կնոջ եւ 4 դուստրերի հետ հանգստանում էր Սասեքսի կոմսությունում։ Նրա ընտանիքը տեղափոխվում է Լոնդոնում իրենց նոր առանձնատունը։