Հոկտեմբերի 16-ի գիշերը ֆրանսիական Կալե քաղաքի մոտակայքում մի անօրինական ներգաղթյալ է զոհվել՝ գնացքի տակ ընկնելով, երբ փորձում էր Մեծ Բրիտանիա հասնել ։
Հրշեջները զոհվածի մարմինը գտել են երկաթուղու կառամատույցի մոտ՝ Լա Մանշ թունելից ոչ հեռու. Առայժմ զոհվածի տարիքը եւ քաղաքացիությունը չի ճշտվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters-ին։
Ներկայումս Կալեի մոտակայքում, որտեղից սկսվում է ամենակարճ ճանապարհը դեպի Մեծ Բրիտանիա, Աֆրիկայից եւ Ասիայից 4-5 հազար փախստական կա, որոնք փորձում են հասնել Բրիտանական կղզիներ։





























