Նարկոդիլեր Բարրի Սիլի դուստրը (նրա կյանքի պատմությանն է նվիրված «Մենա» ֆիլմը՝ Թոմ Քրուզի գլխավոր դերակատարմամբ) դատական հայց է ներկայացրել Universal կինոընկերության դեմ: Լիզա Սիլ Ֆրիգոնը պնդում է, որ ընկերությունն իր թույլտվությունը չի ստացել հոր կենսագրությունն էկրանավորելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Advocate-ին:

«Մենա» (Mena) ֆիլմը պատմում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված նարկոդիլեր Ադլեր «Բարրի» Սիլի պատմությունը, որն օգնել է նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ձերբակալության հարցում: 1986 թվականին կոլումբիական մաֆիան սպանել է Սիլին:

Universal-ը 350 հազար դոլարի պայմանագիր է կնքել նրան երրորդ կնոջ՝ Դեբորա Սիլի հետ: Սակայն վերջինի ժառանգորդուհին է համարվում նրա առաջին ամուսնությունից լույս աշխարհ եկած Լիզա Սիլ Ֆրիգոնը: Հայցն ուղղված է ինչպես կինոընկերության, այնպես էլ Դեբորա Սիլի դեմ:

«Մենա» ֆիլմը նկարահանում է Դագ Լայմանը: Այն մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի սկզբին: