Նյու Յորքում Բրիտանիայի քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցին օժանդակելու եւ ԱՄՆ տարածքում գրոհայինների պատրաստման ճամբար ստեղծելու փորձի համար, հաղորդում է Reuters-ը:

Դատավճիռը հրապարակել է դատավոր Քեթրին Ֆորեսթը: Վճռում ասվում է, որ 41-ամյա Հարուն Ասվաթը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Ալ Կաիդային», ինչպես նաեւ դավադրություն է ծրագրել, որի նպատակը ամերիկյան Օրեգոն նահանգում ահաբեկիչների ճամբար ստեղծելն է եղել:

Նա խոստովանել է մեղքը, սակայն դատարանն, այդուհանդերձ, բավարարել է դատախազության պահանջը, որն առաջարկել են նրիտանացուն դատապարտել 20 տարվա ազատազրկման, թեեւ սովորաբար դատարանում մեղքը խոստովանելը մեղմացնում է պատիճը, հաղորդում է Gazeta-ն:

Ասվաթը ձերբակալվել էր 2005-ին օգոստոսին, Լոնդոնում՝ ԱՄՆ իշխանությունների պահանջով: