Ֆիլիպինների բնակիչները պատրաստվում են Lando թայֆունի մոտենալուն, բնակչության նախնական տարհանում է իրականացվում, հայտնում է BBC-ն:
Երկրի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշ ռեգիոնների բնակիչներ պետք է պատրաստ լինեն տարհանմանը: Նա նշել է, որ թայֆունի պատճառով մոտավորապես 12 ժամ հորդառատ անձեւներ են գալու, հնարավոր են նաեւ ուժեղ ջրհեղեղներ: Նրա խոսքով մոտավորապես 6 մլն մարդ պետք է տարհանվի, հայտնում է Gazeta –ն:
Օդերեւութաբանների կանխատեսումներով թայֆունի ժամանակ քամու արագությունը հասնելու է 180 կմ/ժ-ի, բայց թայֆունն ինքը դանդաղ է շարժվում, ինչի հետեւանքով տեղումները կարող են երկար տեւել: Լուսոն կղզում զինվորականներին նախապատրաստել են տարերային աղետի պայմաններում աշխատելուն ու մարդկանց օգնելուն:




























