Էկվադորում ուղեւորատար ավտոբուսը շրջվել է անդունդը, որի հետեւանքով 36 մարդ զոհվել է, 12-ն սրացել են տարբեր աստիճանի վնասվածնքեր: Ինչպես հաղորդում է Аssociated Press-ը` հղում անելով տեղի ոստիկանության աշխատակիցներին, ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին մայրաքաղաք Կիտոյից 100 կմ հեռավորության վրա:
Ոստիկանությունում նշում են, որ, ամենայն հավանականությամբ, վարորդը ննջել է ղեկին: Ներկայումս, պարզվում են տեղի ունեցածի մանրամասները, հաղորդում է «Իտառ Տասս»-ը:




























