Ռուսաստանի Տվերի մարզի ծերանոցում օգոստոսի 30-ին բռնկված հրդեհին զոհ է գնացել 9 մարդ: ԱԻՆ տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունից, այրվել է Վիշնի Վոլոչեկ քաղաքի ծերանոցը: Առաջին հրշեջ հաշվարկները դեպքի վայր են հասել ահազանգն ստանալուց 3 րոպե անց:
Նշենք, որ այլ տվյալներով, հրշեջները դեպքի վայր են հասել 25 րոպե անց: Հնարավոր է եղել տարհանել 480 ծերերի: 9 բնակիչ զոհվել է, նրանք թունավորվել են գազից: Հրդեհի պատճառները պարզվում են:




























