ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը հերքում է տեղեկությունները, որ իր ընկերության պատճառով Վրաստանի Ջավախքի Տաբածղուր գյուղում բնակիչներին լճում ձկնորսության արտոնագիր չեն տրամադրում:

«Ապուշություններ են, չկա նման բան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ գյուղացիներին արտոնագրի տրամադրումն անհայտ պատճառներով ձգձգվում է:

Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը գյուղի լիճը 20 տարով տնօրինելու թույլտվություն է տրամադրել միայն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ընկերությանը: Իրավապահ մարմիններն արգելում են գյուղացիներին ձկնորսությամբ զբաղվել լճում: Օգոստոսի 10-ին գյուղացիների, ոստիկանների եւ բնապահպանության նախարարության աշխատակիցների միջեւ ընդհարում էր տեղի ունեցել:

Վարդան Այվազյանը մինչդեռ հերքում է տեղեկությունները, թե գյուղացիներին արգելվում է լճում ձուկ որսալ:

«Լիճը վարձակալված է, բայց ձկնորսության 50%-ը գյուղացիներին կմնա, իսկ մնացած 50%-ից ստացված շահույթը կծախսվի գյուղի զարգացման վրա», - հայտարարել էր ՀՀԿ-ական պատգամավորը: