Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի տեսնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների «վերաբեռնելու» գործընթացի արդյունքները: Նման տեսակետ է հայտնել ՌԴ վարչապետը «Կոմերսանտ» պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում, նշելով, որ դրա մասին է վկայում այն, որ ԱՄՆ-ը Եվրապայում տեղակայում է հակահրթիռային համակարգեր եւ զինում է Վրաստանին։

«Գիտեք... Ես շատ եմ ուզում հավատալ դրան։ Ես նկատել եմ, որ ԱՄՆ-ի վարչակազմի մտադրությունը` լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պարզ վերահսկվում են։ Սակայն կա նաեւ այլ բան։ Օրինակ, շարունակվում է Վրաստանի վերազինումը։ Ինչո՞ւ։ Ախր մենք տեսնում ենք։ Եթե սպառազինում չլիներ երկու տարի առաջ, չէր լինի ագրեսիա, արյուն, որն այնտեղ թափվեց։ Մեր գործընկերոջն այդ մասին ասել էին, այդ թվում նաեւ մեր եվրոպացի գործընկերները։ Սրա մասին լռում էին։ Եւ ինչո՞վ ավարտվեց։ Հասցրեցին պատերազմի: Հիմա էլ շարունակում են վերասպառազինումը։

Մենք բազմիցս նշել ենք մեր դիքորոշման մասին Եվրոպայում հակահրթիռային համակարգերի վերաբերյալ։ Թվում էր, թե պայմանավորվեցինք, որ Լեհաստանում չի լինի հակահրթիռային համակարգ. իսկ Չեխիայում դեռ լուծված չէ ռադարների տեղակայման հարցը։  Սակայն գործնականում հենց այդ ժամանակ հայտարարում են, որ Եվրոպայի մնացած երկրներում եւս ծրագրվում է նույնն անել։ Եւ ո՞ւր է այդ վերաբեռնումը։ Մենք դա, ուղղակի, չենք տեսնում»-հայտարարել է Պուտինը։