Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը շարունակվել է հոկտեմբերի 19-ին՝ ընտրությունների երկրորդ օրը երկրի  27 նահանգից 14-ում։  

Նախօրեին, ինչպես հաղորդել էին երկրի իշխանությունները, ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի։  ԵԱՀ-ի ՆԳՆ-ն հաշվետվություն է ներկայացրել տեղերում անվտանգության ապահովման միջոցառումների արդյունավետության մասին, ինչի արդյունքում քվեարկությունն ընդհանուր առմամբ հանգիստ է ընթացել։  

Հոկտեմբերի 19-ին ընտրությունների պատճառով կրճատվել է աշխատանքային օրը, որպեսզի նրանք, ովքեր դեռ չեն քվեարկել, կարողանան անել դա։   Ընտրությունների առաջին օրը մասնակցության բավականին ցածր մակարդակ է գրանցվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Մինչդեռ արտասահմանում, որտեղ եւս եգիպտացիների համար ընտրություններ էին կազմակերպվել, արդեն հաշվում են արդյունքները։