«Ռոսսելխոզնադզորը» Շվեյցարիայի 8 ձեռնարկությունների թույլ է տվել մսամթերք եւ պանիր մատակարարել Ռուսաստան։ Այս մասին ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Որոշումը կայացվել է փետրվարի 8-19-ը Շվեյցարիայի 13 ձեռնարկություններում անցկացրած տեսչական ստուգումների արդյունքում։ Նոյեմբերին կկայանան երկու երկրների անասնաբուժական ծառայությունների մասնագետների բանակցությունները, որոնց ընթացքում կքննարկվի մյուս 5 ձեռնարկությունների արտադրանքի մատակարարման հարցը, փոխանցում է  «Ինտերֆաքս»-ը։

Նշենք, որ թեպետ Շվեյցարիան չի մտնում ռուսական ապրանքային էմբարգոյի երկրների ցուցակում, սակայն 2014թ.-ից Շվեյցարիան պատժամիջոցային ցուցակ էր բացել, որում ընդգրկել էր ՌԴ բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների, ինչպես նաեւ արգելք էր սահմանել որոշ ապրանքների արտահանման համար։