«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը ողջունում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ Հայաստանում կուսակցություն հիմնելու նպատակը։
«Ողջունում եմ այդ քայլը, ես երազում եմ, որ այնպիսի երկիր ունենանք, որ աշխարհի ցանկացած հայ կարողանա իր երազանքները կատարել մեր երկրում։ Եթե օրենքի շրջանակում հնարավոր է, ապա ես ողջունում եմ»,- այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թեւան Պողոսյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, այնուամենայնիվ, հրաժարվեց կարծիք հայտնել Արա Աբրահամյանի մտադրության մասին. «Արա Աբրահամյանը մինչեւ մարտ ժամանակ է խնդրել՝ որոշում կայացնելու համար, իսկ ես հարգում եմ նրա խնդրանքը, եւ կարծիք չեմ հայտնի»։
Նշենք, որ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն հիմնել եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:




























