Իրանի նախագահի վարչակազմը ժխտում է տարածված տեղեկատվությունն այն մասին, որ  նախագահի աշխատակազմի ղեկավար Էսֆանդիյար Ռահիմ-Մաշային հանդիպել է իրանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի  հետ։ Հաղորդում է ISNA գործակալությունը։

«Մենք ժխտում ենք Իրանի խորհրդարանականներից մեկի չհիմնավորված մեղադրանքը Մաշայի հանդեպ, եւ մենք իրավունք ունենք լուծել այս հարցը օրենքով»-հայտնել են նախագահի աշխատակազմից։