ՌԴ Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում սեփական երեխաներին սպանած տղամարդը իր արարքը բացատրել է ֆինանսական սուղ միջոցներով։ Հարցաքննության ժամանակ մեղադրյալը քննիչին ասել է, որ ինքը սպանությունը պլանավորել էր մեկ շաբաթ առաջ, քանի որ ընտանիքում նյութական դժվարություններ էին առաջացել։ Նա պլանավորել էր նաեւ երեխաներին ու կնոջը սպանելուց հետո ինքնասպան լինել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ Մոսվայի շրջանի Քննչական կոմիտեին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ի երեկոյան մերձմոսկովյան ոստիկանություն ահազանգ էր ստացվել այն մասին, որ տղամարդը դանակի հարվածներ է հասցրել իր 9 ամսական դստերն ու 4 տարեկան տղային, ինչի հետեւանքով երեխաները մահացել են։ Հետո նա հարձակվել էր կնոջ վրա եւ դանակի հարվածներ հասցնելով նրան՝ փորձել ինքնասպան լինել։ Կինը ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել հատուկ դաժանությամբ 2 անչափահասի սպանության եւ սպանության փորձի հոդվածներով։





























