Վիսկոնսին նահանգում 50-ամյա Խոսե Ֆերեյրային (Jose Ferreira) սպանության մեղադրանք է ներկայացվել այն բանից հետո, երբ ամերիկացին զանգել է հեռուստաշոու եւ պատմել 1982-ին Միլուոկի քաղաքից յոթերորդ դասարանցի Քերի Էնն Յոպեկի  (Carrie Ann Jopek) անհետացման մասին։

Լուրերի թողարկման աշխատակիցները հեռախոսազանգից հետո ոստիկանություն են դիմել։ Տղամարդուն ձերբակալել են, ինչից հետո նա խոստովանել է, որ սպանություն է գործել։ 

1982-ին 13-ամյա աղջիկը տուն չի եկել։ Աշակերտուհու մարմինը հայտնաբերել են միայն մեկ ու կես տարի անց։ Այդ ժամանակ հնարավոր չէր եղել հայտնաբերել մեղավորին։   Այդ ընթացքում Ֆերեյրան 17 տարեկան էր։ Տղամարդը ոստիկաններին պատմել է, որ աշակերտուհուն աստիճաններից գցել էր, որովհետեւ վերջինս երեկույթին չէր ցանկացել իջնել նրա մոտ՝ նկուղ։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ին՝ ընկնելու հետեւանքով աղջիկը ջարդել է վիզը։ Ֆերեյրայի խոսքով, նա աղջկա հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ կարծելով, թե աղջիկը գիտակցությունն է կորցրել։ Հասկանալով, որ աղջիկը մահացել է, նա վերջինիս թաղել է հարեւան տան սանդղամուտքի մոտ։