ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակությունն իրեն պահել է ինչպես միշտ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը՝ ներկայացնելով հոկտեմբերի 9-12-ը Ստավանգերում
(Նորվեգիայի Թագավորություն) կայացած ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանի
Աշխատանքները:
Նրա խոսքով, բաքվի ներկայացուցիչները անտեսել են Վեհաժողովի ողջ աշխատանքը, բացի այն հանձնաժողովի նիստից, որտեղ քննարկվում էր Ղարաբաղի խնդիրը:
«Մնացած պատվիրակները նրանցից ոչ մի նոր բան չլսեցին: Հատկանշական է, որ նախագահողն ընդհատեց ադրբեջանցի պատվիրակների ելույթները, քանի որ դրանք չէին վերաբերում թեմային: Տպավորություն էր ստեղծվել, որ բոլորը հոգնել են միօրինակ եւ կրկնվող հայտարարություններին»,-ընդգծել է Նահապետյանը:




























