ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Ռուսաստանին չպետք է մեղադրեր Լեռնային Ղարաբաղում հակամարտություն բորբոքելու  մեջ։ Այս մասին սեպտեմբերի 19-ին լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում հոկտեմբերի 9-12-ը կայացած նստաշրջանի արդյունքները։ Եվրատլանտյան անվտանգության գործում Ռուսաստանի գործոնի մասին համապատասխան զեկույցում անդրադարձ էր կատարվել Ղարաբաղի խնդրին։ Պողոսյանը նշեց, որ այստեղ հայկական կողմը չէր կարող առաջարկներ չհնչեցնել։ «Հարցն այն չէ, թե Ռուսաստանն ազդում է հակամարտության վրա, թե ոչ։ Մենք բոլորս գիտենք, որ Ռուսաստանը զենք է վաճառում։ Բայց զեկույցի հեղինակները դա մի կողմ էին թողել եւ գրել էին, որ Ռուսաստանն է սկսել ղարաբաղյան  հակամարտությունը»,- պարզաբանել է պատգամավորը։

Նա նշել է, որ զեկույցի հեղինակը անձամբ գիտակցում է, որ իր խնդիրը «սլաքները» Ռուսաստանի դեմ ուղղելն է։ «Ակնհայտ էր, որ նրանք ցանկանում էին պարզապես հերթական անգամ հիշատակել Ռուսաստանի Դաշնությունը»,- ասել է նա։

Իսկ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի խոսքով՝ թեպետ այդ զեկույցը չի արտահայտում դաշինքի պաշտոնական դիրքորոշումը, սակայն պետք է փորձել արդեն այս փուլում բացառել նման ձեւակերպումները։