Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն իր դեմ հարուցված քրեական գործի նախաքննության մասին որեւէ տեղեկություն չունի:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին քաղաքապետ, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանը նշեց, որ որեւէ նորություն չունի:
«Ինձ չեն կանչել, որեւէ քննչական գործողության չեմ մասնակցել»,- ասաց Վարուժան Ներսիսյանը:
Նշենք, որ Ներսիսյանի դեմ քրեական գործը հարուցվել էր, երբ նա հայտարարել էր քաղաքապետի ընտրությունների մասնակցելու մասին: Քրեական գործը վերաբերում է քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին պաշտոնական լիազորություններն անցնելուն եւ պաշտոնեական կեղծիքին։
Ներսիսյանը համոզված է, որ իր դեմ քրգործ են հարուցել՝ ընտրություններին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին կայացած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը:





























