ՆԱՏՕ-ը պիտի ներողություն խնդրի, որ թուրքական ուղղաթիռները հայտնվել են Հայաստանի օդային տարածքում: Այդ մասին հոկտեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է ՆԱՏՕ-ում Հայաստանի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը՝ մեկնաբանելով նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացած նստաշրջանի արդյունքները:
Պողոսյանի խոսքով, այսօր նա ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի եւ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում նրա հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի առաջ բարձրացրել է այդ հարցը: «Սկզբում նա զարմացավ, հետո խոստացավ հետեւել իրավիճակի զարգացմանը», - ասել է հայ խորհրդարանականը: Նրա խոսքով, ինքը այդ հարցը բարձրացրել է գրավոր տեսքով եւ հույս ունի նոյեմբերի սկզբին պատասխան ստանալ: «Հայաստանը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ գործընկերներից է: Մենք ուզում ենք, որ նման միջադեպերը չկրկնվեն: ՆԱՏՕ-ն պիտի ներողություն խնդրեր, եթե ուղղաթիռները եղանակային վատ պատճառների հետեւանքով իրոք խախտել են սահմանը», - ընդգծել է Թեւան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին Թուրքիայի ՌՕՈՒ-ի տրանսպորտային ուղղաթիռները 2-ից 4 րոպեով խախտել են Հայաստանի օդային սահմանը Արմավիր քաղաքի ուղղությամբ: Ուղղաթիռները Իգդիրից Կարս էին թռչում:





























