Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մոտորոնավակի խորտակման դեպքից հետո, որը 14 մարդու կյանք էր խլել, մի քանի պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն է սկսվել։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այսօր դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել դատարան կապիտանի ձերբակալության համար, իսկ մի քանի պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն է սկսվել, քանի որ նրանք պարտավոր էին կանխել այդ աղետը»,- գրել է նա։
Սահակաշվիլիի խոսքով՝ ինքը հույս ունի, որ այդ աղետից հետո մյուս պետական ծառայությունները կփոխեն իրենց օրենքները եւ կարգուկանոն կհաստատեն, փոխանցում է Gazeta-ն։
Դեպքի վայրում աշխատում է ամբարձիչը, որը ջրի հատակից դուրս է հանում նավը։





























