Նավթի համաշխարհային  գները հոկտեմբերի 19-ին սկսել են  նվազել Չինաստանի տնտեսական աճի դանդաղ տեմպերի ֆոնին։

Չինաստանի  ՀՆԱ աճը երրորդ եռամսյակում տարեկան հաշվարկով կազմել է 6.9 տոկոս, ինչը 0.1 տոկոսով ավելի է, քան կանխատեսվում էր։ Սակայն այս տեմպը 2009թ.-ից  ի վեր գրանցած ամենացածր ցուցանիշն է։

Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները էժանացել են 0.40 տոկոսով եւ կազմել 50.26 դոլար մեկ բարելի դիմաց։ WTI տեսակի նոյեմբերյան ֆյուչերսների գինը պակասել է 0.37 դոլարով եւ կազմել 47.55 դոլար։