Կոլումբիական Բոգոտայում բնակելի թաղամասի ու փռի վրա ոչ մեծ օդանավի ընկնելու հետեւանքով վեց մարդ է զոհվել, գրում է La Prensa-ն:

Վթարի ու դրան հաջորդած հրդեհի հետեւանքով զոհվել են Beechcraft 60 երկշարժիչ օդանավի օդաչուն ու երեք ուղեւորները, մեկ մարդ էլ երկրի վրա է զոհվել: Եվս մեկ կին մահացել է հիվանդանոցում ՝ իր ստացած այրվածքներից: Բացի դրանից 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Երկրի նախկին նախագահ Անդրես Պաստրանան կոչ է արել մանրակրկիտ հետաքննել միջադեպը, հայտնում է Global News-ը: Նախկին նախագահն ու պաշտպանության նախկին նախարարը պետք է այդ օդանավը նստեին՝ հանրահավաք գնալու նպատակով, բայց օդանավը բնակելի թաղամասի վրա է ընկել Էլդորադո օդանավակայանից թռչելուց քիչ անց, մինչդեռ քաղաքական գործիչներն օդանավին ռեգիոնալ օդանավակայանում էին սպասում, հայտնում է Gazeta-ն:

Անդրես Պաստրանա Արանգոն կոլումբիայի նախագահն է եղել 1998-2002 թթ., իսկ 2005-2006թթ. եղել է ԱՄն –ում Կոլումբիայի դեսպանը: