Կանադայի խորհրդարանական ընտրություններում Լիբերալների կուսակցությունը այս պահին հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 40 տոկոսը։ Այս մասին են վկայում Ազգային ընտրական հանձնաժողովի տվյալները։

Դա նշանակում է, որ լիբերալները կարող են ձեւավորել խորհրդարանական մեծամասնության կառավարություն, իսկ նրանց առաջնորդ Ջասթին Թրյուդոն կդառնա նոր վարչապետ։ Կուսակցության օգտին քվեարկել է մոտ 4 մլն ընտրող։

Կանադայի օրենսդրության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները անցկացվում են մեծամասնական համակարգով. մեկ շրջանից մեկ պատգամավոր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկրորդ տեղում է իշխող Պահպանողական կուսակցությունը, որը ղեկավարում է գործող վարչապետ Սթիվեն Հարփերը։ Կուսակցությունը հավաքել է ձայների 32 տոկոսը։