Ֆիլիպիններում աջ արմատական «Նոր ժողովրդական բանակ» խմբավորման գրոհայինները առեւանգել ու սպանել են Լորետոյի քաղաքապետին: Այս մասին հաղորդել է երկրի զինված ուժերի հարավային հրամանատարության ներկայացուցիչը: Նրա խոսքով, Դարիո Օթազայի եւ նրա որդու՝ Դերիլի մարմինները, բազմաթիվ հրազենային վնասվածքներով, հայտնաբերել են առավոտյան հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:
Նրանց որոնման եւ փրկելու գործողությունն սկսվել էր առեւանգման լուրից անմիջապես հետո, երկուշաբթի երեկոյան: Քաղաքապետին եւ նրա որդուն անհայտ անձինք առեւանգել էին հենց իրենց տան մոտից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշենք, որ մինչեւ վերջերս Օթազան ինքն էր աջ արմատական խմբավորման ջոկատներում, սակայն հետո անցել էր իշխանությունների կողմը:
«Նոր ժողովրդական բանակը», որը տարբեր գնահատականներում ունի միչեւ 5 հազար մարտիկ, անջատողական գաղափարախոսություն է տարածում:




























