Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հինգ տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ: 21-ամյա ֆուտբոլիստի համար Ուկրաինայի չեմպիոնը Դոնեցկի «Մետալուրգին» վճարել է 7,5 միլիոն դոլար, տեղեկացնում են ուկրաինական կայքերը: Հիշեցնենք, որ «Շախտյորն» ընդգրկված է եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում եւ մրցակիցներն են «Արսենալը», «Բրագան» եւ «Պարտիզանը»:
Հասանելի է
русский


























