«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ` մասնակցելու հոկտեմբերի 21-22-ին տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

ՕԵԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ պատվիրակության կազմում են ՕԵԿ փոխնախագահներ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանը եւ կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը:

Այցի շրջանակներում  նախատեսված է Արթուր Բաղդասարյանի հանդիպումը ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Լեհաստանի եւ այլ երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների եւ ներկայացուցիչների հետ:

Համագումարի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, ՕԵԿ պատվիրակությունը ԵԺԿ անդամ կուսակցություններին կներկայացնի «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման գործունեության ուղղությունները եւ նպատակները: