ՌԴ Կոմունիստական կուսակցությունը կդիմի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով որոշ հանցագործությունների դեպքում վերադարձնել մահապատիժը։ Այս մասին հայտնել է ՌԴ Կոմունիստական կուսակցության Պետդումայի պատգամավոր Վադիմ Սոլովյովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք նման դիմում ենք պատրաստում։ Վերջին ժամանակներս պետական անձանց նկատմամբ բռնությունները շատացել են»,- ասել է Սոլովյովը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Կրասնոգորսկում սպանվել էին տեղի քաղաքապետն ու էլեկտրացանցերի ղեկավարը։




























