Եթե Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասողները ծանոթանան նախագծի բովանդակային մասին, դեկտեմբերի վեցին նրանց համար դժվար կլինի դեմ քվեարկելը: Այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«ՀՀԿ-ն իր գործընթացն է իրականացնում, արդեն հանդիպումներ ենք ունեցել բնակչության մի մասի հետ: Նրանք կիսում են ՀՀԿ-ի կարծիքը: Կարծում եմ` «Այո»-ի կողմնակիցները մեծ ուժ են կազմելու: Իսկ «Ոչ»-ի ճակատին ես հորդորում եմ բովանդակային քննարկման մեջ մտնել քաղաքական ուժերի հետ, ինչպես նաեւ բովանդակային հանդիպումներ անցկացնել հանրության շրջանում: Եթե նրանք էլ ծանոթանան բովանդակային մասին, նրանց համար եւս դժվար կլինի «Ոչ» ասել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: Հոկտեմբերի 10-ից քարոզարշավն արդեն մեկնարկել է:




























