Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում կռվող ռուս զինծառայողներին երախտագիտություն է հայտնել ցուցաբերած քաջության համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործողություններին մասնակցող զինծառայողներին պրոֆեսիոնալիզմ եւ քաջություն ցուցաբերելու համար»,- ասել է Պուտինը՝ հրամանատարական պաշտոնների նշանակված սպաների ներկայացման արարողության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























