Մեծ վտանգ կա, որ Սիրիան Ռուսաստանի համար կարող է դառնալ երկրորդ Աֆղանստան։ Հիմա օդային  հարվածներ են իրականացվում, իսկ հետո կհաջորդեն ցամաքային գործողությունները։ Այս մասին հոկտեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, փորձագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ սիրիական հակամարտությանը միջամտելով՝ Ռուսաստանը փորձում է Արեւմուտքին կանգնեցնել ընտրության առջեւ՝ կամ Ասադը կամ իսլամիստները։ «Հայաստանի համար իհարկե Ասադն ավելի ընդունելի է։ Սիրիայում Ռուսաստանը կկարողանա հաղթել իսլամիստներին, իսկ Արեւմուտքը կսկսի նրանց նոր սպառազինություններ մատակարարել։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը եւ Հայաստանում ռուսական բազան կարող են թիրախ դառնալ»,- հավելել է Արա Պապյանը։