Հայկական հետազոտությունների ընկերակցությունը (Society for Armenian Studies) «Հայոց ցեղասպանության ազդեցությունը» թեմայով միջազգային համաժողով կանցկացվի:
Միջոցառումը կանցկացվի նոյեմբերի 21-ին, Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Asbarez»-ի փոխանցմամբ, Դենվերում կանցկացվի նաեւ կազմակերպության 41-րդ ամենամյա հավաքը, որին կմասնակցեն հայագիտության ոլորտի գիտնականներ եւ դասախոսներ:





























