ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) տարածաշրջան կայցելեն հաջորդ շաբաթ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Միջնորդները Երեւանում կլինեն հոկտեմբերի 26-ին:

Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ միջնորդները կայցելեն տարածաշրջան, որպեսզի հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին եւ նախապատրաստեն նրանց հաջորդ հանդիպումը:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում համանախագահները համատեղ հանդիպում էին ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: