Մարդու իրավունքների եվրոպական դատարանն, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացել «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Անահիտ Սաղաթելյանը զրկված է եղել դատական համակարգից իրեն հեռացնելու որոշումը վիճարկելու հնարավորությունից:
ՄԻԵԴ-ի որոշման համաձայն Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Այսպիսով, 3 ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունները պետք է հայցվոր Անահիտ Սաղաթելյանին 3600 եվրո վճարեն՝ հասված վնասի համար, եւ 1300 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում:
Նշենք, որ Անահիտ Սաղաթելյանը դատավոր է աշխատել Գեղարքունիքի մարզի դատարանում, սակայն 2004-ին հեռացվել է աշխատանքից: Նա դիմել է դատարան՝ հայտարարելով, որ իրեն աօրինական կերպով են ազատել աշխատանքից, սակայն նրա հայցը մերժվել է:





























