ՀՅԴ Հարավային Ամերիկայի հանձնախմբի պատվիրակությունը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ, հանդիպել է Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Թիմերմանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Արգենտինայի Արդարադատության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը:

ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը գնահատել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը, ինչպես նաեւ գոհունակություն է հայտնել Հայաստանին եւ հայությանը ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Արգենտինա-Հայաստան դիվնագիտական հարաբերությունների զարգացման մասին: Հայկական կողմը փոխանցել է իր մտահոգությունը` Կովկասում չլուծված խնդիրների վերաբերյալ:

Նախարար Թիմերմանը կարեւորել է   Արգենտինայի տնտեսական, գիտական եւ ընկերային կյանքի մեջ հայ համայնքի կարեւոր ներդրումը: