«Ոչ»-ի ճակատը սկսում է մարզային հանդիպումները. այս շաբաթ նախաձեռնությունը այցեր է նախատեսում Արարատի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:

«Այս շաբաթ առաջինը կայցելեք Արարատի մարզ, մինչեւ հոկտեմբերի 30-ը հիմնականում հանրահավաքի մասին իրազեկող  մարզային հանդիպումներ են լինելու:  Հանդիպումները կլինեն դահլիճներում, կամ գյուղերի կամ քաղաքների մարդաշատ վայրերում» ,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը` նշելով, որ հոկտեմբերի 30-ից հետո նախատեսվում են նախընտրական մարզային այցեր:

Նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ մարզային հանդիպումներին մասնակցելու  են նաեւ ԱԺ պատգամավորներ:

«Հանդիպումներին մասնակցելու են մեր նախաձեռնության անդամները, մեզ հետ համագործակցող ուժերի ներկայացուցիչները, այդ թվում ԱԺ պատգամավորներ»,-ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն 2015թ. դեկտեմբերի 6–ին։ Դրանցով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: