Օգոստոսի 28-ի առավոտյան, ժամը 6-ին շտապօգնության հիվանդանոցից ահազանգել են Մաշտոցի ոստիկանության բաժին, որ Լենինգադյան փողոցում՝ «Սեբաստիա» հյուրանոցի մոտ հայտնաբերել են մոտ 25 տարեկան տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վերքով:

Նշված վայր են մեկնել Երեւանի քաղաքային վարչության, ոստիկանության քրեական հետախուզության, ԿՀԴՊ գլխավոր վարչությունների եւ, Մաշտոցի ոստիկանության բաժնի աշխտաակիցները

Պարզվել է, որ տեղի է ունեցել սպանություն: Սպանվածը 21-ամյա Հայկ Սասունիկի Պետրոսյանն է:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի հատկանիշներով:

Սպանության վայր են բերել անգամ վարժեցված շների: Արդեն օգոստոսի 28-ի երեկոյան ոստիկանության ձեռնարկած օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Հայկ Պետրոսյանին դանակահարել է 55-ամյա Գառնիկ Սամսոնի Առաքելյանը: Ոստիկանության աշխատակիցները նրան հայտնաբերել եւ ներկայացրել են Մաշտոցի քննչական բաժին, որտեղ էլ նա ձերբակալվել է: Մեր տեղեկություններով, այսօր արդեն քննչական մարմինը դիմելու է Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Գառնիկ Առաքելյանի նկատմամբ կիրառվի խափանման միջոց կալանք:

Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գառնիկ Առաքելյանի որդին էլ՝ Վիլեն Առաքելյանը դանակահարել է մեկ այլ անձի, որը բարեբախտաբար չի մահացել: Վիրավորը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Լուսանկարը եո տեսանյութը` Գագիկ Շամշյանի