Արգենտինայի Պուերտո Իգուասու քաղաքի ղեկավարի թեկնածուն մահացել է ինֆարկտից հենց նախընտրական դեբատների ժամանակ: Այս մասին հոկտեմբերի 20 հաղորդել է El Heraldo պարբերականը:
57-ամյա Մանուելո Ալվարեսն իրեն վատ է զգացել տեղի տեխնիկումում ելույթի ժամանակ: Քաղաքական գործչին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Միջադեպին ականատես է դարձել մոտ 300 երիտասարդ, որոնք եկել էին քաղաքապետի թեկնածուների հետ հանդիպման, հաղորդում է Lenta-ն:
Ալվարեսը ներկայացնում էր ընդդիմադիր «Հանրապետական առաջարկ» կուսակցությունը:
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Արգենտինայում տեղի կունենան նախագահի ընտրություններ, իսկ որոշ նահանգներում կընտրեն նաեւ քաղաքապետեր ու նահանգապետեր:





























