Սլովենիայի իշխանությունները հավանություն են տվել օրենքի այն նախագծին, որը թույլ է տալիս զինվորականներին ներգրավել պետական սահմանի պաշտպանության գործում, տեղեկացնում է Reuters-ը:
Երկրի կառավարությունը հոկտեմբերի 20-ին տվյալ առաջարկը ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը:
Նոր օրենքի շրջանակում բանակն իրավունք է ստանում վերահսկելու սահմանը այն դեպքում, եթե խնդրո առարկա տարածքում ոստիկանության աշխատակիցներ տեղակայված չլինեն, տեղեկացնում է Gazeta-ն:





























