ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Lockheed Martin առափնյա գոտու չորս ռազմական նավերը 11.25 մլրդ դոլարով Սաուդյան Արաբիային վաճառելու որոշմանը:

«Մենք շատ ուրախ ենք, որ կարող են Սաուդյան Արաբիայի թագավորությանը չորս բազմաառաջադրանք ռազմական միավոր տրամադրել, որոնք կառուցված են առափնյա գոտու բարձրակարգ ռազմական նավերի հիմքով»,- հայտարարել է արտադրող ընկերության ներկայացուցիչ Քիթ Լիթլը, հայտնել է Gazeta-ն:

Նրա խոսքով, ընկերությունը հույս ունի հետագայում ռազմածովային ուժերի գծով փոխգործակցել Սաուդյան Արաբիայի հետ՝ թե հնարավոր ռիսկերի նվազեցման, թե գնային քաղաքականության մշակման ոլորտում, որը կհարմարացվի պատվիրատուների պաշտպանական նպատակներին: