ԱՄՆ զինված ուժերն առաջին անգամ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծրագրով փորձարկում են իրականացրել՝ Ատլանտյան օվկիանոսում ոչնչացնելով բալիստիկ հրթիռը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դա «Ստանդարտ-3» կառավարվող հրթիռի առաջին արձակումն էր ամերիկյան հրթիռային պոլիգոնում եւ բալիստիկ հրթիռին հասնելու առաջին փորձը ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում»,-հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ ուսումնական բալիստիկ հրթիռի արձակումը տեղի է ունեցել Ատլանտյան օվկիանոսում, Շոտլանդիայի արեւմտյան ափերի մոտ, «Ռոս» ականակրի վրայից:





























