Արգենտինական «Հանրապետական առաջարկ» ընդդիմադիր կուսակցության պատգամավորներ Պատրիսիա Բուլրիչն ու Լաուրա Ալոնսոն երեքշաբթի դիմել են դատարան՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքական հայտնի գործիչների ու լրագրողների նկատմամբ հատուկ ծառայությունների կողմից իրականացվող ապօրինի լրտեսումների մասին տեղեկությունները: Պատգամավորներն իրենց դիմումին կցել են այն մարդկանց ցուցակը, որոնց իբրեւ լրտեսել են հատուկ ծառայությունները:
Ընդհանուր առմամբ ցուցակում մոտավորապես 100 մարդ կա՝ այդ թվում ընդդիմության կողմից առաջադրված՝ նախագահի թեկնածու Մաուրիսիո Մակրին, Սերխիո Մասան ու Նիկոլաս դել Կանյոն, ինչպես նաեւ դատավորներ, հայտնի լրագրողներ ու արվեստի գործիչներ: Ինչպես հավաստիացնում են պատգամավորները՝ արգենտինական հատուկ ծառայությունները «որսացել» են այդ ցուցակում նշված մարդկանց հեռախոսազանգերն ու տեքստային հաղորդագրությունները: Ալոնսոյի խոսքով, տվյալ ցուցակը իրենք ստացել են «մի մարդուց, ով ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից »,- հայտնել է ՏԱՍՍ-ը:
Իրենց հայտարարության մեջ պատգամավորները խնդրում են դատարանին ստուգել այն հասցեները, որոնք նրանց հայտնել էր ինֆորմատորը: Նրա խոսքով, շենքերից մեկը, որտեղից «իրականացվում էր ու հիմա էլ շարունակվում է լրտեսությունը » Բուենոս Այրեսում էր գտնվում: Ինչպես հավաստիացնում են դիմումի հեղինակները՝ այդ շենքը «պատկանում է արգենտինական հատուկ ծառայություններին կամ ծառայում է ն րանց շահերին»:
Արգենտինայի հետախուզական դաշնային գործակալությունը հերքել է այս մեղադրանքները ո ւ հայտարարել, որ պատրաստ է դատարանին ներկայացնել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
Լրտեսության վերաբերյալ աղմուկը բարձրացրել է նախագահական ընտրություններից հինգ օր առաջ:




























