Ֆիլիպինների հյուսիսում թայֆունի զոհերի թիվը հասել է 47-ի, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»:

Ավելի վաղ նշվել էր 22 զոհի մասին: Մարդիկ մահացել են թայֆունից առաջացած ջրհեղեղների եւ տապալվող ծառերի հետեւանքով: Մի քանի մարդ համարվում է անհետ կորած:

Իր հերթին «Ասոշեյթեդ Փրեսը» հաղորդում է, որ այս պահին թայֆունից տուժածների թիվը անցնում է 500 հազարից: Ֆիլիպինների կառավարության նախնական գնահատականներով, թայֆունից երկրի գյուղատնտեսությանն ու ենթակառուցվածքներին մոտ 115 մլն դոլարի վնաս է պատճառվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: