Երեքշաբթի արևմտյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները՝ Սիրիայում ռուս զինծառայողների զոհվելու մասին, որոշակի աղբյուր չունեին ու արդեն հերքվել են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Կրեմլի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի մեկնաբանի այդ թեման: «Որքանով ես գիտեմ, դա հերքվել է ու գլխավորը՝ այդ տեղեկությունները որոշակի աղբյուր չունեին»,- շեշտել է Պեսկովը:

Երեքշաբթի ՌԴ Պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների զոհվելու մասին տեղեկությունները: Սիրիայում ռուս զինվորականների զոհվելու մասին արտասահմանյան լրատվամիջոցներում հայտնվող տեղոկությունների կապակցությամբ հայտարարում ենք, որ ՌԴ Զինված ուժերը Սիրիայում ոչ մի կորուստ չեն ունեցել»,- հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ու տեղեկատվության վարչությունից:

Ավելի վաղ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը նույնպես հերքել էր լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ Սիրիայում իբրև ՌԴ երեք զինծառայող է զոհվել: «Մենք չունենք տեղեկություններ Սիրիայում «երեք ռուսաստանցիների» կամ «ռուսաստանցի երեք զինծառայողների» զոհվելու մասին, որի մասին հայտնում է Reuters գործակալությունը: Այդ ամենը շատ նման է  հերթական միտումնավոր ապատեղեկատվության,- ասել է դիվանագիտական ներկայացուցչությունը ՏԱՍՍ-ին - Առավել ևս որ այդ տվյալների աղբյուրն է դարձել Մարդու իրավունքների պաշտպանության լոնդոնյան կենտրոնը, որն էլ իր հերթին ինչ -որ «սեփական աղբյուրներ» էր վկայակոչում»: