Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսային պայմանագրերի արժեքը Լոնդոնի ICE բորսայում նվազել է 1,56 տոկոսով՝ հասնելով 47,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
«Այսօր արժե ուշադրություն դարձնել Վիեննայում ՕՊԵԿ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ այլ պետությունների, այդ թվում Ռուսաստանի, ներկայացուցիչների, նախատեսված տեխնիկական խորհրդակցությանը: Սպասվում է, որ Վենեսուելան կներկայացնի նավթի գների բարձրացման իր ռազմավարությունը»,-նշել է «ԲԿՍ Էքսպրես»-ի փորձագետ Վասիլի Կարպունինը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՕՊԵԿ-ն իր խորհրդակցությանը հրավիրել է նաեւ Ռուսաստանին, Ադրբեջանին, Բրազիլիային, Ղազախստանին, Կոլումբիային, Մեքսիկային, Նորվեգիային եւ Օմանին:





























