Ոստիկանության Մալաթիայի եւ Իջեւանի բաժինների ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Սեյրան Կ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2010 թ.-ից մինչեւ ս/թ. հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի տարբեր վայրերից կատարել է գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Իջեւանի բաժին:





























