Պակիստանի ոստիկանությունը Աֆղանստանի հետ սահմանին՝ Սվաբիի շրջանում, 4 զինյալի է ոչնչացրել։ Այս մասին իր ինտերնետային կայքում հայտնում է «Դոոն» թերթը։
Զինյալների ինքնությունը բացահայտված է, այս պահին ոստիկանությունը պարզում է, թե որ խմբավորմանն էին նրանք պատկանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Իրավապահները նաեւ ձերբակալել են ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող 25 քաղաքացու։




























